Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արթիկ» ՔԿ-ում հանձնուքի մեջից հայտնաբերվել են երկու թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ

«Արթիկ» ՔԿ-ում հանձնուքի մեջից հայտնաբերվել են երկու թափանցիկ պոլիէթիլենային 
փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 27-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Կ. Վ.-ի կողմից բերված հանձնունքի թխվածքի մեջից հայտնաբերել են երկու հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ: Դրանցից մեկում առկա էր 0,1 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված, մյուսում` 0,2 գրամ քաշով, «B 8» դաջվածքով դեղահաբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]