1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մահացել Է «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի դերասան Միքայել Նյուքվիստը

Մահացել Է «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի դերասան Միքայել Նյուքվիստը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 27-ին 56 տարեկան հասակում կյանքից հեռացել Է շվեդ դերասան Միքայել Նյուքվիստը, որը հանդիսականներին հայտնի Է «Վիշապի դաջվածքով աղջիկը» դետեկտիվ վեպի շվեդական Էկրանավորումից: Մահվան պատճառ Է դարձել թոքերի քաղցկեղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքը:

«Միքայելի կենսուրախությունն ու խանդավառությունը վարակիչ Էին բոլորի համար, ով ճանաչում եւ սիրում Էր նրան: Նրա հմայքն ու խարիզման անվիճելի Էին: Արվեստի նկատմամբ նրա սերն զգում Էին բոլորը, ում բախտ Է վիճակվել աշխատելու նրա հետ»,- մեջբերում Է անում հրատարակությունը ընտանիքի հայտարարությունից: Նյուքվիստը ծնվել Է 1960 թվականի նոյեմբերի 8-ին Ստոկհոլմում: Նա կատարել Է խուզարկու-լրագրող Միքայել Բլումքվիստի դերը գրող Սիգ Լարսոնի «Միլենիում» եռերգության «Վիշապի դաջվածքով աղջիկը» (Man som hatar kvinnor, 2009), «Աղջիկը, որը խաղում Էր կրակի հետ» (Flickan som lekte med elden, 2009) եւ «Աղջիկը, որն օդային դղյակներ Էր պայթեցնում» Էկրանավորումներում: Նյուքվիստը նաեւ նկարահանվել Է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Հետապնդում» (Abduction, 2011), «Առաքելությունն անիրագործելի Է. Ֆանտոմ արձանագրությունը» (Mission: Impossible - Ghost Protocol, 2011), «Ջոն Ուիք»(John Wick, 2014) եւ այլ ֆիլմեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]