Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ըմբիշ Կարեն Զուրաբյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

Ըմբիշ Կարեն Զուրաբյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Կարեն Զուրաբյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը պարտվել է առաջին գոտեմարտում ռուսաստանցի Մուհամմադհոն Մուխիդդին-Զադեին: Վերջինս հասել է մինչև եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Զուրաբյանին պայքարել բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշը նախ հաղթել է Վլադիսլավ Կոյկային (10:0), այնուհետև թուրք Էնգին Չեթինին (11:4) և նվաճել բրոնզե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներ Վարդգես Կարապետյանը (60 կգ), Արման Ավագյանը (74 կգ) եւՍարգիս Հովսեփյանը (96 կգ) անհաջող են հանդես եկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]