1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեւանը զբոսաշրջիկների համար ամենահաճախելի վայրն է` անկախ եղանակից

Սեւանը զբոսաշրջիկների համար ամենահաճախելի վայրն է` անկախ եղանակից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լիճը զբոսաշրջիկների ամենահաճախ այցելելի վայրերից է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ Սեւանը այն գրավչությունն է, որ յուրաքանչյուր  զբոսաշրջիկ ցանկանում է անպայման տեսնել այն՝ անկախ եղանակից: «Քննարկվում է Սեւանում ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիր` այն առավել ակտիվորեն, ավելի փաթեթավորված զբոսաշրջային արդյունքներով ներկայացնելու նպատակով»,-ասաց նա:

Մեխակ Ապրեսյանի խոսքով` Վարդենիս-Քարվաճառով դեպի Արցախ  ճանապարհահատվածը թույլ է տալիս զբոսաշրջային հետաքրքիր երթուղի ձեւավորել: «Սեւանի հետ կապված՝ կան նաեւ զբոսաշրջային պրոդուկտների ձեւավորմանն ու խթանմանն ուղղված ծրագրեր, որտեղ կներառվեն ե՛ւ ջրասուզում, ե՛ւ հեծանվային զբոսաշրջություն, ե՛ւ Սեւանը շրջափակող լեռներում քայլարշավ»,-հավելեց նա:

Սևանա լճի հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]