Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նյու Յորքի մետրոյում ավելի քան 30 մարդ Է տուժել ռելսերից գնացքի դուրս ընկնելու հետեւանքով

Նյու Յորքի մետրոյում ավելի քան 30 մարդ Է տուժել ռելսերից գնացքի դուրս ընկնելու հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 34 մարդ Է տուժել, երբ հունիսի 27-ին Հառլեմում մետրոյի «125-րդ փողոց» կայարանում երկու վագոններ դուրս են ընկել ռելսերից: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Ավելի վաղ Նյու Յորքի հրշեջ ծառայությունը հայտնել Էր երեք տուժածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշել Է ABC-ն, տուժածների մեծ մասը թունավորվել Է ծխից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մարդիկ տարահանվել են ռելսերից դուրս եկած գնացքից, ինչպես նաեւ թունելում գտնվող մյուս երեք գնացքներից:

«Որքան այժմ Է հայտնի, պատճառը ո՛չ սարքավորանքի խափանումն Է, ո՛չ Էլ ուղիների անսարքությունները,- Նյու Յորքի տրանսպորտային վարչության պետ Ջո Լոտայի խոսքից մեջբերում Է անում Associated Press (AP) գործակալությունը:- Միջադեպի պատճառները հետաքննվում են»:

Նա ճշտել Է, որ թունելում եւ «125-րդ փողոց» կայարանում ծուխը ուղիներում կուտակված աղբի բռնկման հետեւանքն Է, որը վառվել Է շարժակազմի արտակարգ արգելակման ժամանակ առաջացած կայծերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]