Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը կիսապաշտպանությունում լավ չխաղաց. Աբրահամ Խաշմանյան

«Ալաշկերտ»-ը կիսապաշտպանությունում լավ չխաղաց. Աբրահամ Խաշմանյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա» խաղից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դժգոհեց իր ակումբի խաղից:

«Մենք տեսանք այն, ինչին պատրաստվել էինք: Սակայն մենք այսօր լավ չխաղացինք: Նման համատարած պաշտպանությունը «կոտրելու» համար պետք էր մաքսիմալ արագ խաղալ, որը որ չկար իմ թիմում: Կիսապաշտպանությունում մենք վատ խաղացինք: Հաջորդ խաղին մենք ավելի լավ պատրաստ կլինենք, քան այսօր էր: Եթե պատասխան խաղում մրցակիցը բաց ֆւտբոլ խաղա, դա մեզ ավելի շատ կօգնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Խաշմանյանը:               

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնին հաջողվեց նվազագույն հաշվով գերազանցել Անդորրայի չեմպիոնին։ Առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտ»-ը գեղեցիկ խաղարկեց գնդակն և խաղի 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը։ Երկրորդ կեսում Խաշմանյանը մի քանի դիրքային փոփոխություններ կատարեց, որը, սակայն դրական արդյունք չտվեց և «Ալաշկերտ»- ը հաղթեցը նվազագույն հաշվով։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Անդորրայում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]