Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սանտա-Կոլոմա»-ի գլխավոր մարզիչը դեռևս հույս ունի հաջորդ փուլ անցնել

«Սանտա-Կոլոմա»-ի գլխավոր մարզիչը դեռևս հույս ունի հաջորդ փուլ անցնել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա» խաղից հետո անդորրական թիմի գլխավոր մարզիչ Ռիչարդ Ինբեռնոնը նվազագույն հաշվով պարտությունը նպաստավոր է համարում:

«Խաղն ընթացավ այնպես, ինչպես ես էի ակնկալում: «Ալաշկերտ»-ը ցանկանում էր շուտ վերջացնել խաղը: Մեր նպատակը պաշտպանվելն էր և որ այս խաղում ամեն ինչ չորոշվեր: Իհարկե տխուր եմ պարտության համար, սակայն այս արդյունքը նպաստավոր է մեզ համար: Մեր նպատակն ՉԼ որակավորման առաջին փուլը հաղթահարելն է: Հույս ունենք հաջորդ փուլ անցնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ինբեռնոնը

Համեմատելով նախորդ տարվա հանդիպման հետ մարզիչը փաստեց, որ մեկ տարվա ընթացքում թիմերը փոփոխվել են և աճ են գրանցել:         

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնին հաջողվեց նվազագույն հաշվով գերազանցել Անդորրայի չեմպիոնին։ Առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտ»-ը գեղեցիկ խաղարկեց գնդակն և խաղի 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը։ Երկրորդ կեսում Խաշմանյանը մի քանի դիրքային փոփոխություններ կատարեց, որը, սակայն դրական արդյունք չտվեց և «Ալաշկերտ»- ը հաղթեցը նվազագույն հաշվով։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ Անդորրայում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]