Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի բոլոր մարզերի ֆերմերները կմասնակցեն օրգանական գյուղատնտեսության աշխատաժողովների

Հայաստանի բոլոր մարզերի ֆերմերները կմասնակցեն օրգանական 
գյուղատնտեսության աշխատաժողովների

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում հունիսի 27-ին տեղի  է ունեցել հանդիպում-աշխատաժողով մարզի 70-ից ավելի ֆերմերների, օրգանական գնուղատնտեսությամբ զբաղվող արտադրող խմբերի, օրգանական արժեշղթայի բոլոր շահագրիգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունից՝ հավելելով. «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության Հանդիպումն անցկացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում:

Հանդիպման նպատակն էր փորձառու մասնագետների օգնությամբ բացահայտել օրգանական գյուղատնտեսությանն անցում կատարելու հնարավորություններն ու առավելությունները, օրգանական մթերքների արտադրության ողջ շղթան՝ արտադրությունից մինչև սպառում, օրգանական արտադրանքի հավաստագիր ստանալու բոլոր փուլերը: Առողջ բնություն, առողջ սնունդ, նոր շուկաներ, բարձր եկամուտներ. հանդիպման ընթացքում քննարկվեցին այս և շատ այլ թեմաներ ինտերակտիվ հարցաշարերի և խաղ-մրցույթների միջոցով: 

ՕԳԱՆ ծրագրի այս նախաձեռնությունը կանցկացվի Հայաստանի 10 համայնքներում հունիս-հուլիս ամիսներին՝ ներգրավելով Հայաստանի բոլոր մարզերում ապրող ֆերմերներին, արտադրող խմբերին և շահագրգիռ կողմերին: Ստորև ներկայացված է միջոցառման ժամանակացույցը:

ՕԳԱՆ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում մրցունակ օրգանական գյուղատնտեսության փորձի ներդրմանը՝ նպաստելով գյուղական համայնքների կայուն զարգացմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]