Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայկական կարմիր խաչ»-ը սիրիահայերին օժանդակելու համար իրականացրել է 36 մլն դոլար արժողությամբ 17 ծրագիր

«Հայկական կարմիր խաչ»-ը սիրիահայերին օժանդակելու համար իրականացրել է 36 
մլն դոլար արժողությամբ 17 ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայկական կարմիր խաչ» ընկերությունը սիրիահայերին ընդհանուր առմամբ տրամադրել է մոտ 36 մլն դոլար օժանդակություն՝ իրականացնելով 17-ից ավելի ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայկական կարմիր խաչ»-ի (ՀԿԽ) ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը սիրիահայերի հիմնախնդիրները համակարցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նշեց, որ իրենք 2012 թվականից սկսած մարդասիրական օգնություն են ցուցաբերում սիրիահայերին։

«2012-2017 թվականներին ընդհանուր առմամբ ՀԿԽ կողմից սիրիահայերին ուղղված բազմաբնույթ օժանդակության ծավալը կազմել է մոտ 36 մլն դոլար, իսկ իրականացված ծրագրերի քանակը՝ 17-ից ավելի։ Մենք իրականացնում են սիրիահայերի օժանդակության ծրագրային տարբեր ուղղություններ՝ ընդունելության պայմանների բարելավում, հումանիտար օգնության տրամադրում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն, մշակութային ինտեգրում և տնտեսական ինտեգրում»,- նշեց Եղիազարյանը։

Տնտեսական ինտեգրման համար «Հայկական կարմիր խաչ»-ն ավելի քան 1000 ընտանիքի բիզնեսի աջակցություն է ցուցաբերել և 75 տոկոս ընտանիքների մոտ եկամտի աճ է գրանցվել։ ՀԿԽ-ի կողմից տնտեսական ոլորտում աջակցության արժանացած սիրիահայերի 80 տոկոսի մոտ գրանցվել է կյանքի որակի բարելավում, նրանք ներգրավվել է հասարակության մեջ և ավելացել է պաշտպանվածության զգացումը։ Աննա Եղիազարյանի խոսքով՝ «Հայկական կարմիր խաչ»-ն ունի նոր նախաձեռնություններ, որոնք իրականացվում են Ավստրիական ԿԽ-ն, Հայկական ԿԽ-ն, «Սեյլվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն։ Ֆինանսավորումն արվում է «Սիրիահայերի օժանդակության Եվրամիության տարածաշրջանային Թրասթ ֆոնդ»-ը, և նախաձեռնությունների ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլն եվրո։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]