1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր

Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքական Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանով կրկին թուրք զինվորներ են սպանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Բախումը տեղի է ունեցել Շըրնաքի Ուլուդերե շրջանում, որից հետո հիվանդանոց տեղափոխված 3 թուրք  զինվորներն էլ մահացել են:

Շըրնաքի նահանգային ոստիկանությունը PKK զինյալներին բացահայտելու և ձերբակալելու ուղղությամբ լայնածավալ գործողություններ է սկսել:

Թուրքիայի զինված ուժերը Բիթլիս նահանգի Թաթվան գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր կորուստներ էր գրանցել նաև հունիսի 22-ին:

Գործողությունների հետևանքով ծանր վնասվածքներ էին ստացել երկու թուրք զինվոր, որոն կյանքը հիվանդանոցում փրկել չէր հաջողվել:

Թաթվանում քուրդ զինյալների դեմ գործողությունները շարունակվում են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]