Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը քաղաքապետի հետ քննարկել է «Հայկական շաբաթ» կազմակերման հեռանկարը

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը քաղաքապետի հետ քննարկել է «Հայկական 
շաբաթ» կազմակերման հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը հունիսի 26-ին հանդիպել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ տեղական մակարդակով հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու ժողովուրդների միջև կապերի սերտացմանը և ամրապնդմանը: Արձանագրելով Երևանի և Օդեսայի՝ քույր քաղաքներ լինելու փաստը՝ Հայկ Ղուլյանն ընդգծեց առևտրատնտեսական, մշակութային, տուրիզմի և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման կարևորությունը: 

Օդեսայի քաղաքապետը, իր հերթին շնորհակալություն հայտնելով գլխավոր հյուպատոսին հանդիպման համար, բարձր գնահատեց Ուկրաինայի ներքին կյանքի տարբեր ոլորտներում հայերի ունեցած դերն ու գործունեությունը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հնարավոր համատեղ միջոցառումներ կազմակերպելու հարցին: Մասնավորապես, քննարկվեց Հայաստանի Անկախության օրվա առթիվ Օդեսայում «Հայկական շաբաթ» հայտարարելու հնարավորությունը, որի շրջանակներում կկազմակերպվի «Հայկական շուկա»՝ հայ արտադրողների արտադրանքը և ապրանքատեսակները ներկայացնելու հնարավորությամբ:

Անդրադարձ կատարվեց նաև քույր քաղաքների քաղաքապետերի մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպման հարցին, և այս համատեքստում Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն առաջարկեց Գենադի Տրուխանովին այցելել Երևան: 

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսի և Օդեսայի քաղաքապետի միջև տեղի ունեցավ հուշանվերների փոխանակում:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]