Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հունիսի 27-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Չեխիայի դեսպանը շնորհավորել է Արտակ Զաքարյանին և մաղթել հաջողություն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է:

Պետր Միկիսկան հայտնել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու` չեխական կողմի պատրաստակամությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ևս ընդգծել է պաշտպանական բնագավառում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը և հույս հայտնել, որ հարաբերություններն առավել կընդլայնվեն և կզարգանան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]