Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պրահայի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պրահայի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 27-ին այցելել է Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի հայկական եկեղեցի. 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Սուրբ Հոգի կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաեւ Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հետ, որից հետո խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Պրահայում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]