Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանից ԵԱՏՄ երկներ արտահանման ծավալներն աճել են 25,4 տոկոսով

Հայաստանից ԵԱՏՄ երկներ արտահանման ծավալներն աճել են 25,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ 2017 թվականի հունվար-ապրիլին արտահանվել է 134.5 մլն դոլարի ապրանք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալները, նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ արտահանման ծավալն աճել է 25.4 տոկոսով։  

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ընդհանուր ծավալի 97,6 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին: Հայաստանից Ռուսաստան հունվար-ապրիլին արտահանվել է 131.2 մլն դոլարի ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 25.9 տոկոսով:

Հայաստանից Ղազախստան արտահանումն աճել է 97.7 տոկոսով և կազմել 1.3 մլն դոլար։ Այն Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալի  0,9 տոկոսն է:

Այս տարվա չորս ամիսներին մեր երկրից Ղրղզստան արտահանումն աճել է  2.4 անգամ` կազմելով 300 հազար դոլար: ԵԱՏՄ արտահնման ծավալում Ղրղզստանի մասնաբաժինը 0,2 տոկոս է:

Միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի Բելառուս արտահանման ծավալները կրճատվել են 25.5 տոկոսով: Այս տարվա հունվար-ապրիլին այն կազմել 1.7 մլն դոլար։ ԵԱՏՄ արտահանման ծավալում Բելառուսի մասնաբաժինը 1,3 տոկոս է:

Բելառուսից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ է արտահանվել 4 մլրդ 1,8 մլն դոլարի ապրանք` աճելով 32,6 տոկոսով: Ղազախստանից արտահանվել է 1 մլրդ 599,9 մլն դոլարի ապրանք` ավելանալով 34,5 տոկոսով: ՌԴ-ն ԵԱՏՄ երկրներ է արտահանել 10 մլրդ 17,2 մլն դոլարի ապրանք` աճելով 24,7 տոկոսով: Իսկ Ղրղզստանից ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալը կազմել է 187,9 մլն դոլար` աճելով 23,8 տոկոսով:

Հայաստանը 2017 թվականին հունվար-ապրիլին ԵԱՏՄ երկրներից ներմուծել է 375,2 մլն դոլարի ապրանք. աճը կազմել է 16,6 տոկոս:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանումը հունվար-ապրիլին աճել է 21,5 տոկոսով և կազմել 182 մլն 622,1 հազար դոլար: Ներմուծվել է 213 մլն 870,2 հազար դոլարի ապրանք` աճելով 4,3 տոկոսով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]