Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու 
հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում «Եվրոպայի խորհրդում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, առևանգում սահմանի միջոցով» թեմայով քննարկումներ են տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական turan.az-ը:

«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» գործադիր տնօրեն Էմին Հուսեյնովի խոսքով` քննարկումը հիմնականում ընթացել է Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների շուրջ:

«Հիմնականում քննարկվել են քրեակատարողական հիմնարկում բլոգեր Մեհման Գալանդարովի սպանության և Վրաստանում առևանգված, ապա Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի հետ կապված հարցեր»,- ասել է նա:

Քննարկմանը մասնակցել են մոտ 20 պատգամավորներ 10 երկրներից:

«Հանդիպմանը մասնակցել են 2 պատգամավոր Վրաստանի իշխող կուսակցությունից: Նրանք Աֆղան Մուխտարլըի հետ կատարվածի վերաբերյալ ափսոսանք են հայտնել  և տեղեկացրել, որ իրենք կողմ են, որ հետաքննությունը արագ պարզի ողջ ճշմարտությունը»,- ասել է Հուսեյնովը:

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ խոսել է «Ադրբեջանական ժամ» հեռուստածրագրի հիմնադիր Հանիմադ Զահիդը, ով հայտնել է «Ազատություն» և Թուրան թերթերի անձնակազմի նկատմամբ իրականացվող ճնշումների և իր նկատմամբ ծրագրված մահափորձի մասին:

Հանդիպմանը վրացական կողմից հանդես է եկել վրացական «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին, ով նշել է, որ Մուխտարլըի առևանգումը հակասում է Վրաստանի՝ Արևմուտքին ինտեգրվելու գաղափարին:

Հուսեյնովի խոսքով` հանդիպման հիմնական նպատակն է եղել ցույց տալ, որ անիմաստ է հանդուրժել ադրբեջանական կառավարության գործողությունները, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական խորհրդում ստանձնած պարտավորությունների շարունակական չկատարումը պետք է հանգեցնի ԵԽ-ի կողմից պատժամիջոցների կիրառման:

«Մենք ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Եվրախորհրդարանը արդեն ընդունել է բանաձև՝ կապված Ադրբեջանում իշխանությունների քննադատների նկատմամբ իրականացվող մարդու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ: Եկել է ժամանակը, որ ԵԽԽՎ-ն նույնպես Ադրբեջանից պահանջի կատարել ստանձնած պարտավորությունները և եթե  Ադրբեջանը չկատարի, պետք է մշակվեն պատժամիջոցների մեխանիզմներ, մինչև անգամ քննարկվի այդ երկրին կազմակերպությունից հեռացնելու հարցը»,- հավելել է Հուսեյնովը:

Ադրբեջանում ազատ մամուլի, ինչպես նաև իշխանության որդեգրած գիծը քննադատող քաղաքացիների նկատմամբ իրականացվող շարունակական ճշումները դժգոհություններ են առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և հանրության  շրջանում: Ադրբեջանի կառավարությանն ուղղված բազմաթիվ կոչերը վերջ տալու հետապնդումների և ճնշումների քաղաքականությանը արդյունք չեն տալիս և արդեն այդ երկրում խիստ հակաժողովրդավարական իրավիճակը փոքրինչ մեղմելու հույսով արտաքին աշխարը փորձում է դիմել պատժամիջոցների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]