1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տնտեսագետը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի տարեկան 300 հազար աճ է կանխատեսում մինչև 2022 թվականը

Տնտեսագետը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի տարեկան 300 հազար աճ է 
կանխատեսում մինչև 2022 թվականը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարևորում է կառավարության ծրագրով նախանշված` 2022 թվականին 3 մլն զբոսաշրջիկների ներհոսքի ապահովման հետ մեկտեղ օտարերկրացիների այցելությունների թվի աճը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր կատարած հաշվարկների համաձայն` մինչև 2022 թվականը յուրաքանչյուր տարի զբոսաշրջիկների ներհոսքը պետք է ավելանա 300 հազարով:

«Ես մեր զբոսաշրջիկներին բաժանում են երկու խմբի` ծագումով հայեր և օտարերկրացիներ: Այստեղ ունենում ենք խնդիր, քանի որ զբոսաշրջիկների մեծ մասը ծագումով հայեր են, իսկ օտարերկրացիների այցելության բարձր ցուցանիշ ապահովելը բավականին բարդ է: Խնդիր ունենք կոնկրետ այդ թիվը մեծացնելու, քանի որ աշխարհում ապրող 7 մլն սփյուռքահայերի մենք չենք կարող ամեն տարի բերել Հայաստան, հետևաբար պետք է աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների ուղղությամբ աշխատենք»,-ասաց տնտեսագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]