1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը. Սիմոն Մարտիրոսյան

Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը. Սիմոն 
Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը գոհ չէ, որ չկարողացավ աշխարհի ռեկորդ սահմանել Տոկիոյում:

«Մարզիչները գոհ են, բայց ես գոհ չեմ, որ չկարողացա բարձրացնել 246 կգ ծանրությունը: Սակայն վստահ եմ` հաջորդ առաջնություններում արդեն կբարձրացնեմ: 246 բարձրացնելիս, կարծում եմ, շտապեցի, դրա համար չստացվեց: Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը:

Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալներ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի չեմպիոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]