Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բոստոնի օդանավակայանում ինըկիլոգրամանոց կենդանի օմար են հանձնել ուղեբեռ

Բոստոնի օդանավակայանում ինըկիլոգրամանոց կենդանի օմար են հանձնել ուղեբեռ
 ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) Լոգանի միջազգային օդանավակայանում ուղեւորներից մեկն ուղեբեռ Է հանձնել շուրջ 9 կիլոգրամ քաշով կենդանի օմար: Այս մասին հունիսի 26-ին հայտնել Է The New York Times թերթի Էլեկտրոնային տարբերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Օմարը տեղափոխում Էին սառեցմամբ հատուկ կոնտեյներում: Մաքսային հսկողության աշխատողներն այն նկատել են ուղեբեռը ռենտգենյան սքաներով ստուգելիս:

Օդանավակայանի անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մակքարթին լուսանկարվել Է օմարի հետ: Twitter-ում հրապարակված լուսանկարում երեւում Է, որ կենդանին մեկ մետրից ավելի երկարություն ունի: «Ես այս չափի այլ օմար չեմ հիշում»,- նշել Է ծառայության ներկայացուցիչը: Թե ով եւ ուր Էր տանում օմարն, առայժմ չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]