Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հնդկաստանից և ԱՄԷ-ից ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը տոկոսային առումով եռապատկվել է

Հնդկաստանից և ԱՄԷ-ից ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը տոկոսային առումով 
եռապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2016թ.  բյուջեով  զբոսաշրջության զարգացման ծրագրերի աջակցության համար հատկացվել է 185 միլիոն 700 հազար դրամ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: «Բնագավառում 2016թ. արձանագրվել է թե՛ որակական, թե՛ քանակական աճ: Վերջին 5 տարիների ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 9 տոկոս: Անցած տարի մեր ներգնա զբոսաշրջության այցելությունների աճը կազմել է 5.7 տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Տարասյանը:

Նա հավելեց, որ այս տեմպերը պահպանվում են, սակայն կառավարությունը նոր նշաձող է դրել, որով նախատեսում է մոտակա տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի: «Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից: Սա առաջին հնգյակն է, սակայն տոկոսային առումով երեք անգամ ավելացել է Հնդկաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Մոտավորապես 20 միջոցառում պետք է իրականացնենք, որպեսզի հասնենք նախանշված 3 միլիոն նշաձողին: Թիրախավորվել է, որ այդ երեք միլիոնից 1.5 միլիոնը լինեն սփյուռքահայեր»,- եզրափակեց Տարասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]