1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփն ԱՄՆ-ի Սենատի հաստատմանն Է ներկայացրել ՀԴԲ-ի նոր ղեկավարի թեկնածությունը

Թրամփն ԱՄՆ-ի Սենատի հաստատմանն Է ներկայացրել ՀԴԲ-ի նոր ղեկավարի թեկնածությունը
 ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանն Է ուղարկել Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը, որն ավելի վաղ առաջադրվել Էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրենի պաշտոնի համար: Հունիսի 26-ին այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեյի նշանակման մասին Միացյալ Նահանգների ղեկավարը պաշտոնապես հայտարարել Էր հունիսի 7-ին: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը վստահություն Է հայտնել, որ Ռեյը, Սենատի կողմից նրա թեկնածությունը հաստատվելու դեպքում, «օրենքի անկոտրում պահապան» կդառնա:

Քրիստոֆեր Ռեյն իրավաբանական կրթություն Է ստացել Եյլի համալսարանում, 2003 – 2005 թվականներին (Ջորջ Բուշ Կրտսերի հանրապետական վարչակազմի օրոք) զբաղեցրել Է արդարադատության նախարարի, քրեական գործերով ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականի պաշտոնը: Ներկայում King&Spalding իրավաբանական ֆիրմայի գործընկերն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]