Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվել է մինի-ֆուտբոլի Վարդան Պետրոսյանի հուշամրցումը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվել է մինի-ֆուտբոլի Վարդան 
Պետրոսյանի հուշամրցումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հունիսի 24-ին անցկացվել է մինի-ֆուտբոլի հուշամրցումը ՝ նվիրված ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Պետրոսյանի հիշատակին: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրույան մեջ նշված է. «Մրցում էին կրթահամալիրի ուսումնական կենտրոնի եւ քոլեջի թիմերը:
Լարված պայքարում հաղթեց ուսումնական կենտրոնի թիմը, որին էլ հանձնվեց Վարդան Պետրոսյանի անվան գավաթը:
Խաղի ավարտին ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը խոսեց Վարդան Պետրոսյան-մարդու մասին, ով սկզբունքային սպայի, մարդկանց հետ շփվելու կարողության, պարտաճանաչության, սրտացավության շնորհիվ վայելում էր գործընկերների հարգանքն ու սերն եւ ով մշտապես բացակա ներկա է կրթահամալիրում...»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]