Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարությունում հույն գործընկերների հետ քննարկել են համագործակցության հեռանկարները

Սփյուռքի նախարարությունում հույն գործընկերների հետ քննարկել են 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 26-ին  ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հունական սփյուռքի հարցերով տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայ-հունական քաղաքական երկխոսության և երկկողմ համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում միջազգային պայմանագրերի և հուշագրերի ստորագրումը:

Տերենս-Նիկոլաոս Քուիքին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար  և հավելեց. «Հայաստանի արտգործնախարարություն այցի ժամանակ շեշտվեց, որ պետք է սփյուռքի ներուժը օգտագործենք Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության զարգացման ձևաչափով: Մեր ժողովուրդները քրիտոնյա են, համարյա նույն ճակատագիրն են ունեցել, և, ցավոք սրտի, ունեցել ենք և ունենք անհաջող հարևան՝ Թուրքիան: Մեր երկու նախարարությունները կարող են արդյունավետ օգտագործել սփյուռքի ներուժը, միատեղել գործողությունները՝ բանակցելով, կոորդինացնելով, իրազեկելով միմյանց: Լինենք մի ընդհանուր բռունցք: Ես պատրաստ եմ լսել Ձեր առաջարկները և քննարկել կետ առ կետ: Նաև հիշեցնեմ, որ Կիպրոսի կողմից եռակողմ համագործակցություն ստեղծելու, Կիպրոսում հանդիպելու և եռակողմ համաձայնագիր ստորագրելու առաջարկ է եղել»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական Սփյուռքի ընդհանուր նկարագիրը, Հայաստանի քաղաքականությունը Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում և հարաբերությունների օրակարգը, գերատեսչության ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի առանձնահատկությունները:

Նա մասնավորապես նշեց. «Մենք պիտի բռունցքվենք՝ աշխարհում մեր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Մինչև այսօր աշխատել ենք երկիր-սփյուռք ձևաչափով: Հիմա ժամանակն է զարգացնել սփյուռք-սփյուռք հարաբերությունները: Միջազգային իրավունքի տեսակետից այսօր սփյուռքագիտության մասին կան փոքրիկ հետազոտություններ, չկա նույնիսկ սփյուռքի սահմանումը, չկան հետազոտություններ սփյուռքի իրավունքների ու պարտականությունների, միջպետական, վերպետական, երկկողմանի հարաբերություններում սփյուռքի դերի մասին: Կարող ենք առաջարկել ՄԱԿ-ին՝ հանձնախմբեր ստեղծել այդ հարաբերությունները ուսումնասիրելու, դեկլարացիա և կոնվենցիա ունենալու համար: Կարող ենք Եվրոպայի սփյուռքների համաժողով կազմակերպել և քննարկել այդ հարցերը»:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց վերջերս Կիպրոսի Նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ կնքված փոխմբռնման հուշագրին:  Սփյուռքի նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել նաև հունական կողմի հետ՝ սփյուռքի հարցերի շուրջ համանման հուշագիր կնքելու համար:

«Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համաձայնագիրը, կարծում եմ, լուրջ քաղաքական ուղերձ է մեր երկրների սփյուռքներին, որպեսզի նրանք համագործակցեն միմյանց հետ, միասնական լինեն ընդհանուր շահերի պաշտպանության գործում», - հավելեց Սփյուռքի նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]