Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանում տասնյակ մարդիկ են զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով

Չինաստանում տասնյակ մարդիկ են զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կենտրոնական եւ արեւելյան նահանգներում շարունակվող տեղատարափ անձրեւների հետեւանքով զոհվել Է 28 մարդ, եւս 16-ը համարվում են անհայտ կորածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությանը:
Իշխանությունների տվյալներով՝ հունիսի 22-ից տեղումները չեն դադարում Չժեցզյանի, Անհոյի, Ցզյանսիի, Հուբեյի, Հունանի, Սիչուանի, Հույչժոուի, Յուննյանի նահանգներում եւ կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքում: Մի շարք շրջաններում տեղի են ունեցել հեղեղումներ եւ սողանքներ, ավերվել Է ավելի քան 6,5 հազար տուն, եւս 60 հազար շենք վնասվել Է:
Տարերքից տուժել Է ավելի քան 7,3 մլն մարդ: Ավելի քան 504 հազար մարդ տարհանվել են անվտանգ վայրեր, տարերքից տուժած  նահանգների 186 հազար բնակիչներ արտակարգ օգնության կարիք ունեն:
Նյութական վնասը գնահատվում Է 9,4 մլրդ յուան (1,3 մլրդ դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]