Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իվանկա Թրամփի կարծիքով՝ իր հայրը «աներեւակայելի աշխատանք» Է կատարում

Իվանկա Թրամփի կարծիքով՝ իր հայրը «աներեւակայելի աշխատանք» Է կատարում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, Fox News հեռուստաալիքի "Fox & Friends հաղորդման եթերում հայտարարել Է, որ իր հոր քաղաքական բնազդները «ֆենոմենալ են»:
«Ես ջանում եմ չմիջամտել քաղաքականությանը: Նրա քաղաքական բնազդները ֆենոմենալ են… Ես քաղաքականությունը թողնում եմ այլ մարդկանց եւ զբաղվում այն հարցերով, որոնք ինձ հատկապես հուզում են»,-ասել Է Իվանկան:
«Ես հորս խորհուրդներ եմ տալիս բազմաթիվ հարցերի շուրջ: Նա հավատում Է, որ ես անկեղծորեն եմ հայտնում իմ կարծիքը… Ես բաց ու անկեղծ եմ նրան խորհուրդներ տալիս: Երբեմն մենք համաձայնում ենք, երբեմն՝ ոչ: Մենք տարբեր մարդիկ ենք, կան հարցեր, որոնց շուրջ տարակարծություններ ենք ունենում: Կարծում եմ նորմալ Է՝ բոլոր հարցերի շուրջ ոչ 100 տոկոսով համաձայնելը»,-հայտարարել Է Իվանկան:
Այն հարցին, թե Իվանկան ինչպես կգնահատեր իր հորը, նա պատասխանել Է, որ ամենաբարձր գնահատականը կնշանակեր նրան: «Կարծում եմ, որ նա ցնցող, աներեւակայելի աշխատանք Է կատարում»,-հավելել Է Իվանկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]