1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էդուարդ Շարմազանովը մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին

Էդուարդ Շարմազանովը մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ներկա է գտնվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների ծնողներ, բժիշկներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն անվճար հետազոտության սերտիֆիկատներ է տրամադրել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին՝ անժամկետ օգտագործման համար: Ծրագրում առայժմ ընդգրկված են 25 ընտանիքներ՝ Երեւանից եւ Գյումրիից, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, ծրագիրը շարունակական դարձնելու նպատակ կա:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը Ազգ-բանակ գաղափարի համատեքստում: Նրա խոսքով՝ ազգասիրությունը, մարդասիրությունը եւ միասնությունը հայ ժողովրդին բնորոշող հատկանիշներ են եւ պատահական չէ, որ ապրիլյան պատերազմում քաջ հայորդիներն իրենց հերոսաբար դրսեւորեցին: «Սա հայ գենի մեջ է: Մենք հայ քրիստոնյա ենք եւ հարյուրամյակներ շարունակ պայքարել ու պայքարելու ենք մեր ազատ ու անկախ հայրենիքը շենացնելու համար: Նրանք 21-րդ դարի վարդան մամիկոնյաններն են. նրանք հաղթեցին մարտում: Ձեր զավակները հաղթել են մահին ու գնացել դեպի հավերժություն»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

Խոնարհումի եւ երախտիքի խոսքեր են հնչեցրել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Աղվան Վարդանյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]