1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պեդրո Ագրամունտը նախընտրում է երկարաձգել իր նվաստացման գործընթացը՝ վարկաբեկելով ԵԽԽՎ-ն. Նաիրա Զոհրաբյան

Պեդրո Ագրամունտը նախընտրում է երկարաձգել իր նվաստացման գործընթացը՝ վարկաբեկելով ԵԽԽՎ-ն. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի մեկնարկային ելույթներում Եվրոպայի բոլոր քաղաքական խմբերը վստահ հայտարարել են, որ ԵԽԽՎ ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտն այլեւս չի վայելում վստահություն եւ պետք է հեռանա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Արդեն վաղը քվեարկության կդրվի համապատասխան նախագիծ, որը ենթադրում է ԵԽԽՎ կանոնակարգի փոփոխություն, ըստ որի՝ կամրագրվի հետկանչի մեխանիզմ:  Հետաքրքիր է, որ այս տարիների ընթացքում ոչ ԵԽԽՎ նախագահի, ոչ գլխավոր քարտուղարի հետկանչի մեխանիզմ ամրագրված չի եղել: Այստեղ արդեն երկու ասպեկտ կա՝ բարոյական, այսինքն՝ արդյոք Պեդրո Ագրամունտը կգտնի բարոյական ուժ եւ կհեռանա, իսկ եթե ոչ, ապա գործի կդրվի իրավական ասպեկտը»,-  ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ Ագրամունտի դեպքում ավելորդ է խոսել հրաժարական տալու մասին, քանի որ առավոտյան նրա հարցով ընթացող երկար քննարկումից տպավորությունն այն է եղել, որ Ագրամունտն ընտրել է իր համար ամենանվաստացուցիչ տարբերակը:

«Բոլորը խոսեցին ԵԽԽՎ-ում կոռուպցիայի, Ագրամունտին այլեւս չվստահելու մասին,  սակայն նա կարծես ընտրել է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակը: Նա գիտի, որ իր վրա վետո է դրված, որ  իրավունք չունի ԵԽԽՎ նիստեր վարել, բյուջեից ինչ-որ գումար ծախսել,  բայց նախընտրում է  երկարաձգել այս նվաստացման գործընթացը՝  փորձելով այս կերպ վարկաբեկել ԵԽԽՎ-ն:  Պատահական չէ, որ իմ ելույթում ես ասացի, որ ինձ համար սպասելի  էր,  որ Պեդրո Ագրամունտը չի պահելու իրեն ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ որպես տղամարդ»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, հունիսի 26-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]