Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ կառավարության ծրագրի հիմքում դրված է խնդիրներն ախտորոշելու և լուծման ուղիներ ներկայացնելու տրամաբանությունը

ՀՀ կառավարության ծրագրի հիմքում դրված է խնդիրներն ախտորոշելու և լուծման ուղիներ ներկայացնելու տրամաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը երկրում առկա խնդիրների հստակ ախտորոշում է իրականացրել և ծրագրով ներկայացրել է, թե ինչ քայլեր են արվելու դրանց լուծման ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի վերաբերյալ համաշխարհային բանկի զեկույցում խոսվում է գործարար ոչ բարենպաստ միջավայրի, մենաշնորհների մասին:  «Եթե դուք նայեք այն, ինչ ասում է Համաշխարհային բանկը և այն, ինչ է ասել կառավարությունը, երբ ներկայացնում էր իրավիճակի ախտորոշումը, կտեսնեք, որ կառավարության տված ախտորոշումն ավելի սուր է: Նույն բիզնեսի վերաբերյալ տրված գնահատականները կառավարության կողմից բավականաչափ սուր էին: Կառավարության ծրագիրը հստակ ունի հենց այդ տրամաբանությունը՝ նկարագրում է խոչընդոտը, որ կա և ասում է, թե ինչ ենք անելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Գաբրիելյանը:

Նա հավելեց, որ գործարար բարենպաստ պայմանների ապահովման համար անհրաժեշտ են բարեփոխումներ նաև դատական համակարգում, ինչպես նաև հարկային և մաքսային վարչաչարության մեջ: Փոխվարչապետն ընդգծեց, որ կառավարության ծրագրում հստակ ներկայացված են նաև այդ ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]