Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մակրոնը հաստատեց Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու հանձնառությունը

Մակրոնը հաստատեց Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու հանձնառությունը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան հավատարիմ Է մնում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված Մինսկի պայմանավորվածություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հունիսի 26-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո:

«Ես նախագահ Պորոշենկոյին հավաստեցի Մինսկի գործընթացին աջակցելու իմ ցանկությունը»,-ասել Է Մակրոնը՝ հույս հայտնելով, որ «նորմանդական ձեւաչափով» (Ֆրանսիա, Գերմանիա, ՌԴ եւ Ուկրաինա) նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս:

Ընդսմին Ֆրանսիայի ղեկավարը հավելել Է, որ իր երկիրը հավատարիմ Է մնում «ուկրաինայի ինքնիշխանությանը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

«Մենք, ինչպես եւ ԵՄ-ից մեր գործընկերները, չենք ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին»,- հայտարարել Է Մակրոնը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]