Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում կայանալիք դուդուկի փառատոնը կմեծացնի հետաքրքրությունը հայկական գործիքի նկատմամբ

Ֆրանսիայում կայանալիք դուդուկի փառատոնը կմեծացնի հետաքրքրությունը 
հայկական գործիքի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում այս տարի առաջին անգամ դուդուկի փառատոն կանցկացվի: Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը;

«Մեր հայրենակից Լևոն Չատիկյանի շնորհիվ Ֆրանսիայում տասը տարի առաջ հիմնվել են դուդուկի պետական դասարաններ, որոնք գործում են Ֆրանսիայի երեք կոնսերվատորիաներում: Փառատոնն իրականացվում է այդ կապակցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կոստանդյանը:

Նա հավելեց, որ փառատոնին մասնակցելու են իրենց դպրոցի սաները, որոնց հետ Ֆրանսիա կմեկնեն նաև դուդուկի վարպետներ՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով:

Փառատոնն իրականացվում է Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի՝ Ֆրանսիա կատարելիք շրջագայության շրջանակում:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]