1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեկնարկեց երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»  ծրագրի 2-րդ փուլը

Մեկնարկեց երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»  ծրագրի 2-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում հունիսի 26-ին տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017 թ. ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարի գալուստ մաղթեց արիտունցիներին՝ նշելով, որ ծրագրի շրջանակում արիտունցիները  շրջելու են Հայաստանի տեսարժան վայրերում: «Այն ամենը, ինչ լսել եք տանը Հայաստանի մասին, տեսնելու եք ու հասկանալու եք, թե ինչ է Հայաստանը, որն է ձեր հայրենիքը, որ պահել, պահպանել են մեր պապերը: Դուք հայ եք, հայաստանցի եք, ուղղակի ծնվել եք այլ երկրում: Ձեր տեղը Հայաստանն է, ուր ուշ թե շուտ վերադառնալու եք: Բարով եք եկել»,- ասաց նախարարը:

Արիտունցիները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար:

Ելույթ ունեցան տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները, ասմունքեցին ու երգեցին, այնուհետև շուրջպար բռնեցին: Ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից՝ 22, Ուկրաինայից՝ 1, Բելառուսից՝ 2, Ուզբեկստանից՝ 2, Վրաստանից՝ 59, ԱՄՆ-ից՝ 3, Ֆրանսիայից՝ 1 և Հունգարիայից՝ 7 մասնակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]