Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրից հետո 6 շախմատիստ գլխավորում են աղյուսակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրից հետո 6 շախմատիստ գլխավորում են 
աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում կայացան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրի կենտրոնական պարտիաներում Իգոր Կովալենկոն ոչ-ոքի խաղաց Եվգենի Պոստնու հետ, իսկ Փարհամ Մաղսուդլուն և Ալեքսանդր Բորտնիկը կիսեցին միավորը: Այս տուրում կարևոր հաղթանակներ տարան Հրանտ Մելքումյանը և Ալեքսանդր Զուբովը:

4-րդ տուրից հետո 6 շախմատիստ՝ Հրանտ Մելքումյանը, Իգոր Կովալենկոն, Ալեքսանդր Զուբովը, Փարհամ Մաղսուդլուն, Եվգենի Պոստնին և Ալեքսանդր Բորտնիկը, վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 15 շախմատիստ առաջատարներին զիջում են կես միավորով և կիսում են 7-21-րդ հորիզոնականները:

Կարեն Ասրյանի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի, Մալայզիայի և Բելառուսի 92 պատվիրակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]