Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ ԱԴԾ Արտաշատի սահմանապահ ջոկատը նշում է կազմավորման տարեդարձը

ՌԴ ԱԴԾ Արտաշատի սահմանապահ ջոկատը նշում է կազմավորման տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում  Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատը հունիսի 25-ին նշում է կազմավորման տարեդարձը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում  Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «36 տարիների ընթացքում Արտաշատի սահմանապահ ջոկատը պաշտպանել է Թուրքիայի հետ Խորհրդային Միության սահմանը։ խորհրդային Միության փլուզումից հետո սահմանապահ ջոկատի վրա դրվել է Հայաստանի Հանրապետության սահմաններում Անկախ պետությունների համագործակցության հարավային սահմանները պաշտպանելու խնդիրը»։  

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Արտաշատի սահմանապահ ջոկատի ծառայողները միշտ զգացել են Արարատի մարզի ղեկավարության և բնակչության հոգատարությունն ու ուշադրությունը։

2007 և 2008 թվականներին Արտաշատի սահմանապահ ջոկատին հանձնվել է «Լավագույն զորամաս» փոխանցիկ պատվադրոշը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]