Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ հրաձիգներն սկսում են մրցելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հայ հրաձիգներն սկսում են մրցելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Զուլ  քաղաքում հունիսի 22-ին մեկնարկել է հրաձգության  երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է  6 հրաձիգ՝ հրացան ձևից Նարեկ Ադամյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը և Ալլա Պողոսյանը, ատրճանակ ձևից՝ Զավեն Իգիթյանը և Բենիկ Խլղաթյանը: Հավաքականը ղեկավարում են թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, հունիսի 25-ին կմրցեն Զավեն Իգիթյանը և Բենիկ Խլղաթյանը:

Հայաստանի հրաձգության երիտասարդների հավաքականը հունիսի 7-ին մեկնել էր Լեհաստանի Վրոցլավ քաղաքը՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի: Ուսումնամարզական հավաքը նախապատրաստական աշխատանք էր Աշխարհի երիտասարդների առաջնությանը մասնակցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]