Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աշակերտական խորհուրդների անդամները հանդիպել են ԿԳ նախարարի և ԱԺ ԳԿՄԵՍ հանձնաժողովի փոխնախագահի հետ

Աշակերտական խորհուրդների անդամները հանդիպել են ԿԳ նախարարի և ԱԺ ԳԿՄԵՍ հանձնաժողովի փոխնախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում հունիսի 24-ին կայացել է Աշակերտական ինքնավարության մարմինների հինգերորդ համադպրոցական համաժողովը։ Մասնակցում էին ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները, որոնք աշխատաժողովի ընթացքում բարձրացնում էին աշակերտների շրջանում առկա հիմնախնդիրները, քննարկում աշակերտությանը հուզող հարցեր և փորձ անում գտնել դրանց լուծման ուղիներ:

Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության կողմից։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Աշակերտական ինքնավարության մարմինների համադպրոցական համաժողովի մասնակիցների հետ հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանի երիտասարդական հմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը։

Կարեն Ավագյանն իր խոսքում նկատեց, որ տարիներ առաջ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ավագ դպրոցներում ձևավորվեցին աշակերտական ինքնակառավարման մարիններ, և այս ընթացքում դրանք արդեն դարձել են կայացած կառույցներ։ Պարոն Ավագյանը նկատեց, որ ինքնակառավարումը սկսում է աշակերտական նստարանից. «Շատ ենք ուզում, որպեսզի ավագ դպրոցի սաները լավ սովորելուն զուգընթաց մասնակից դառնան մեր երկրի գործընթացներին աշակերտական նստարանից։ Ակտիվ քաղաքացու ձևավորումը սկսվում է հենց այդտեղից։ Մենք հնարավորություն ենք տալիս աշակերտական խորհուրդների անդամներին մասնակցել երիտասարդական ծրագրերին, ինչպես նաև հանդես գալ սեփական նախաձեռնություններով»։

Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորեց աշակերտական խորհուրդների դերը։ Նա հանդիպման ընթացքում խոսեց հանրակրթության ոլորտում բարեփոխումների, դպրոցների կառավարման մոդելի, ավագ դպրոցի խնդիրների, կրթության որակի և այլ թեմաների մասին։  Նախարարը պատասխանեց նաև աշակերտների հարցերին, որոնք առնչվում էին տարբեր թեմաների՝ ուսումնական ծրագրեր, միասնական քննություններ և այլն։ Պատասխանելով մասնագիտական կողմնորոշման կենտրոնների անհրաժեշտության մասին հարցին՝ Լևոն Մկրտչյանը նշեց, որ նախատեսվում է դպրոցներում ֆիքսել հատուկ ժամաքանակ՝ կարիերայի կենտրոնների ստեղծման ուղղությամբ, որպեսզի երեխաներին կրթության ընթացքում կարողանան կողմնորոշել մասնագիտության ընտրության հարցում։

Ծաղկաձորյան հավաքի շրջանակներում կազմակերպվել են նաև մի շարք դասընթացներ։ Ծրագրի ընթացքում պարգևատրվել են 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում ակտիվությամբ աչքի ընկած աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]