Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պայթյուն Տափերական գյուղի մանկապարտեզում. հրշեջները մարել են հրդեհը, տուժածներ չկան

Պայթյուն Տափերական գյուղի մանկապարտեզում. հրշեջները մարել են հրդեհը, 
տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 24-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մանկապարտեզից լսվել է պայթյունի ձայն, որին հաջորդել է հրդեհը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:16-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է Տափերական գյուղի Իսակովի փողոց թիվ 2 հասցեում գտնվող մանկապարտեզի նախասրահի մուտքը՝ մոտ 50 քմ, միջնապատը (5 քմ) և 2 փայտե դուռ։

Տուժածներ չկան:

        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]