Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից

Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթերի ահաբեկչության հեղինակ Սալման Աբեդին ահաբեկչություն իրականացնելու համար «մահապարտի գոտի» պատրաստել է` օգտվելով Youtube վիդեոպորտալի տեսանյութերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` հղում կատարելով The times-ին:

Նշվում է, որ տղամարդը ներբեռնել է ռումբ պատրաստելու մասին, ինչպես նաև ռումբի քիմիական պարունակության մասին պատմող տեսանյութեր ոչ միայն Youtube-ից, այլ նաև ինտերնետային այլ կայքերից:

Հատուկ ծառայությունները սկզբում ենթադրել են, որ ռումբը պատրաստել է այդ գործում մեծ փորձ ունեցող անձ, սակայն նշվում է, որ համապատասխան տեսանյութերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և Youtube-ում հասանելի են եղել Մանչեսթերում իրականացված ահաբեկչությունից  հետո ևս երկու օր:

Մանչեսթերի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում` երեխաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]