Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո

Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի լրագրող Վերոնիկ Ռոբերը մահացել է Մոսուլ քաղաքում պայթյունի հետեւանքով ստացած վնացվածքների արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Ռոբերը մահացել է Փարիզում գտնվող զինվորական հոսպիտալում, որտեղ նա տեղափոխվել էր Բաղդադում արված վիրահատությունից հետո: Լրագրողն աշխատում էր France Televisions-ում:

Պայթյունը, որի արդյունքում մահացել են նաեւ Ռոբերի գործընկեր Ստեֆան Վիլնեւն ու քուրդ  լրագրող Բախտիար Ադդադը, որոտացել է հունիսի 19-ին Մոսուլում: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր նաեւ ֆրանսիացի լրագրող Սամուել Ֆորեն:

Ռոբերը լուսաբանում էր զինվորական հակամարտությունները Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]