Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով

 Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականին հունվար-ապրիլին առևտրի շրջանառությունը կազմել է 685 մլրդ 872,9 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12,1 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 362 մլրդ 126,5 մլն դրամ` ավելանալով 6,2 տոկոսով:

Մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա չորս ամիսներին կազմել է 295 մլրդ 708,4 մլն դրամ: Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 18,1 տոկոսով:

Զգալի աճ է գրանցվել ավտոմեքենաների առևտրի շրջանառության ճյուղում: Այս տարվա հունվար-ապրիլին դրա ծավալը կազմել է 28 մլրդ 38 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 39,9 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am