Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՌԴ նախագահը բացահայտել է ԽՍՀՄ արտաքին հետախուզության մարմնում իր աշխատանքի բնույթը

ՌԴ նախագահը բացահայտել է ԽՍՀՄ արտաքին հետախուզության մարմնում իր 
աշխատանքի բնույթը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը ԽՍՀՄ արտաքին հետախուզության մարմիններում կապված է եղել ոչ լեգալ հետախուզությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Արտաքին հետախուզության մարմիններում իմ ողջ աշխատանքը կապված էր ոչ միայն արտաքին հետախուզության, այլ հենց անօրինական հետախուզության հետ»,- ընդգծել է ՌԴ նախագահը` բարօրություն մաղթելով ռուսական հետախուզության աշխատակիցներին և ընդգծելով նրանց բարձր պրոֆեսիոնալիզմը:

«Ես գիտեմ, թե ինչ մարդիկ են նրանք: Նրանք հատուկ մարդիկ են, ովքեր ունեն հատուկ որակներ և համոզմունքներ ու բնավորություն: Հրաժարվել հարազատներից և մտերիմներից, երկար տարիներով մեկնել երկրից և ծառայել հայրենիքին կարող են ոչ բոլորը: Դա կարող են անել միայն ընտրյալները: Ես սա ասում եմ առանց չափազանցնելու: Հենց այսպիսի վերաբերմունք ունեն անօրինական հետախուզության աշխատակիցները իրենց գործի և երկրի նկատմամբ: Նրանք յուրահատուկ մարդիկ են: Ես նրանց երջանկություն ու բարօրություն եմ մաղթում: Վստահ եմ, որ նրանք կլսեն իմ խոսքերը»,- եզրափակել է ՌԴ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]