Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում

Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի երեք տարբերակ է ներկայացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում բանաստեղծ Աշոտ Թովմասյանը կարծիք հայտնեց, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ մեր օրհներգը ժամանակի հետ «չի քայլում»։ 
«Մեր օրհներգի առաջին տան վերջին երկու տողերը, որտեղ գրված է «յուր որդիքը արդ կանչում են՝ ազատ, անկախ Հայաստան», նշանակում է, որ մենք դեռ անկախ չենք ու անկախ Հայաստան ենք կանչում։ Բայց միայն այդ երկու տողն է պետք փոխել։ Ընդհանուր առմամբ, հեղափոխական մեծ դեմոկրատ Միքայել Նալբանդյանը շատ լավ է գրել՝ տվյալ ժամանակին համապատասխան։ Այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ մեր օրհներգը ժամանակի հետ «չի քայլում», հատկապես հենց այդ երկու տողը։ Մնացածի մասին ոչինչ չեմ ասում»,- նշեց բանաստեղծը։ 
Երաժշտության առումով Թովմասյանն ընդգծեց, որ այսօրվա երաժշտությունը շատ լավն է, քանի որ շատ պարզ է և հասարակ։ Նրա կարծիքով, այդ փաստն այնքանով է լավ, որ անգամ մանկապարտեզի երեխան հեշտությամբ կարող է ըմբռնել։ 
«Անձամբ ես մեր օրհներգի երաժշտության փոփոխության կարիքը չեմ տեսնում»,- շեշտեց բանաստեղծը։ 
Նա իր գրած հիմնի բառերի երեք տարբերակ ներկայացրեց, որոնցից երկուսը Բարսեղ Կանաչյանի երաժշտության հիման վրա։ 
Նա անգամ կատարեց դրանցից մեկը. 
«Հայաստանն իր գիտությամբ ողջ աշխարհը պիտի տիրի, 
Ու հայը իր գաղափարով առաջինը պիտի լինի, 
Հայոց լեզուն, ողջ աշխարհում պիտի պաշտեն բոլորը, 
Ու պիտի գա երկրագնդի դրախտային վառ օրը։ 
Խաղաղ կապրի մարդկությունը, 
Աշխարհի ողջ տարածքում, 
Ազգամիջյան հաշտությունը, 
Կուռ կլինի միշտ կյանքում»։ 
«Չեմ բացառում, որ արձագանքներ կարող են լինել, թե ավելի շատ ազգայնական են այս խոսքերը, բայց սա ողջ աշխարհի հայության համար է և ընդամենն իմ առաջարկությունն է»,- ասաց բանաստեղծը։ 
Աշոտ Թովմասյանն ընդգծեց, որ պատրաստ է իր աշխատանքները ներկայացնել ստեղծված հատուկ հանձնաժողովին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]