Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության կին գործիչները ստիպված են պայքարել հանուն քաղբանտարկյալների իրավունքների

Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության կին գործիչները ստիպված են պայքարել 
հանուն քաղբանտարկյալների իրավունքների

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության կին ներկայացուցիչները խորհրդակցություն են հրավիրել, որտեղ քննարկվել են քաղբանտարկյալների իրավունքներին և շահերին վերաբերող հարցեր՝ որոշում կայացնելով պայքարելու դրանց պաշտպանության օգտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo կայքը՝ մեջբերելով կուսակցության կին ներկայացուցիչներից մեկի՝ Քամալա Բահլուլովայի խոսքերը:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք հիմնականում այնպիսի հարցեր և խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի ներսում հասարակական տարբեր շերտերի՝ հատկապես լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների օրեցօր աճող թվին: Մենք պատրաստվում ենք ավելի մեծ եռանդով աշխատել այդ ուղղությամբ և որոշում ենք կայացրել պաշտպանել այդ ձերբակալվածների իրավունքները և թույլ չտալ, որ դրանք ոտնահարվեն Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- հայտարարել է Բահլուլովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]