Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետ

Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ 
ապահովել. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հաշվարկել է առաջիկա 5 տարիների ընթացքում կառավարության ծրագրով նախանշված 3 մլն զբոսաշրջիկների ներհոսք ապահովելու ցուցանիշը և եկել է այն եզրակացության, որ ներկայիս ցուցանիշին պետք է տարեկան 300 հազարով ավելի զբոսաշրջիկների ներհոսք է ապահովել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տ.գ.թ. դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ կառավարության նախորդ ծրագրով զբոսաշրջիկների ներհոսքի շատ ավելի մեծ ցուցանիշ էր նախանշված:

«Այն շատ դժվար հասանելի ցուցանիշ է: Իհարկե, այստեղ ուխտագնացության գաղափարն առաջին քրիստոնյա երկիր, որպես բրենդային մոդել, շատ հետաքրքրիր է: Այն կարող է աշխատել և որոշակի արդյունք ապահովել, սակայն այստեղ խնդիրը ենթակառուցվածքների, հյուրանոցային հատվածի, ծառայությունների մատուցման մեջ է»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ 1 մլն զբոսաշրջիկը Հայաստան կարող է բերել մոտ 1 մլրդ դոլար գումար, իսկ երեք մլն զբոսաշրջիկ բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին, տնտեսագետը մտահոգություն հայտնեց, քանի որ ըստ նրա այստեղ կարևոր է զուտ ներդրումների ցուցանիշը, որը 2017 թվականի երեք ամիսների վիճակագրական տվյալներով բացասական է: Նրա խոսքով` նախորդ տարվա համեմատ այն կրճատվել է 9 մլրդ դրամով, ինչը, ըստ Խաչատրյանի` փաստում է այն մասին, որ Հայաստանում այս տարվա երեք ամիսների կտրվածքով գրեթե ներդրումներ չեն արվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]