Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բաքուն տապալում է «Ֆորմուլա-1» և «Ֆորմուլա-2» մրցաշարերը. վթարներ, բողոքներ վարորդներից

   Բաքուն տապալում է «Ֆորմուլա-1» և «Ֆորմուլա-2» մրցաշարերը. վթարներ, բողոքներ 
վարորդներից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքուն տապալում է «Ֆորմուլա-1» և «Ֆորմուլա-2» մրցաշարերը. Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարերի մասնակից վարորդները բողոքում են կազմակերպչական մակարդակից և հատկապես քաղաքային ճանապարհներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին են գրում ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով մասնակիցներից մեկի՝ Մերսեդեսի վարորդ Լյուիս Հեմիլթոնի խոսքերը:

«Մեքենաների անվադողերի և ճանապարհների որակները չեն համապատասխանում: Կարծում եմ, որ բոլոր մասնակիցներն էլ այդ հանգամանքի հետ կապված խնդիրներ են զգում, քանի որ դժվար է այսպիսի պայմաններում մեծ արագություն հավաքել: Ճանապարհի ասֆալտի տաքությունը հասնում է 50 աստիճանի, իսկ նման մրցաշարերում օգտագործվող անվադողերը այսպիսի ջերմաստիճանի և ոչ հարթ ճանապարհածածկույթի երկար չեն կարող դիմանալ: Սա ուղղակի մղձավանջ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հեմիլթոնը:

Այս տարի անցկացվող մրցաշարն առանձնանում է իր վթարների մեծ քանակությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ մրցաշարը մեկնարկել է ընդամենը 2 օր առաջ:

Նախօրեին տեղի ունեցած հերթական վթարից հետո տուժած մեքսիկացի վարորդ Սերխիո Պերեսն, օրինակ, նշել էր. «Մրցուղու ութերորդ շրջադարձի կորությունը ցանկալի կլիներ, որ կազմակերպիչները փոխեին, քանի որ այն ավելորդ բարդություն է և բացի այդ մեծ վտանգ»,- նկատել էր մեքսիկացին:

Հենց այդ ութերորդ շրջադարձին էլ տեղի էր ունեցել շղթայական ավտովթար, որում բախվել էին՝ ինդոնեզացի, ռուսաստանցի, ճապոնացի, շվեդացի վարորդները: Ավելի ուշ, մեկ այլ ավտովթարից հետո պայքարից դուրս էին մնացել իտալացի Անտոնիո Ֆուոկոն և վենեսուելացի Ջոննի Չեկոտտոն:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]