Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում hունիսի 24-30-ը ընդունվում են միասնական քննությունների երկրորդ փուլի դիմումները 

Հայաստանում hունիսի 24-30-ը ընդունվում են միասնական քննությունների երկրորդ փուլի դիմումները 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում միասնական քննությունների երկրորդ փուլի դիմումներն ընդունվում են հունիսի 24-30-ը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արայիկ Իսպիրյանը նշեց, որ հունիսի 24-ից բոլոր այն դիմորդները, ովքեր իրավունք ունեն և ցանկանում են երկրորդ փուլում քննություն հանձնել, կարող են հայտագրվել ըստ առարկաների։ 
«Հունիսի 24-30-ը բոլոր ցանկացող և իրավունք ունեցող դիմորդները կարող են հայտագրվել քննություն հանձնելու համար։ Իրավունք ունեն այն անձինք, բոլոր այն դիմորդները, ովքեր ավարտել են միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ կամ քոլեջներ, հիվանդության կամ հարգելի պատճառով բացակայած դիմորդներ, բանակից զորացրված և արտասահմանում սովորող մեր հայրենակիցները, ովքեր ցանկանում են Հայաստանում սովորել»,- ասաց Իսպիրյանը և հավելեց, որ նորից կարող են վերահանձնել նաև այն դիմորդները, ում ինքնազգացողությունը քննության ժամանակ վատացել է և դիմել են բժշկի։ Նա շեշտեց, որ 65 այդպիսի դեպք է եղել։ 
Միասնական քննությունների երկրորդ փուլի համար դիմողները մինչև հուլիսի 1-ը ԲՈւՀ-երում իրենց գործերը պետք է հանձնեն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]