1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Իլհամ Ալիևի հայտարարությանը

Տիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Իլհամ Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը աշխարհի 50 ուժեղագույն բանակների թվում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, կատարել է հետևյալ գրառումը. «Նա կարող է վաղը հայտարարել, որ Ադրբեջանն աշխարհի 10 ամենաժողովրդավարական և ազատ երկրների թվում է, թե՞ ես արդեն դա բաց եմ թողել»:

Ադրբեջանում 40x46 միլիմետրանոց նռնականետերի համար ռազմամթերք արտադրող գործարանի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ադրբեջանական բանակն աշխարհի 50 ուժեղագույն բանակների թվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]