Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իվանկա Թրամփին կանչել են դատարան կոշիկի դիզայնը կրկնօրինակելու համար

Իվանկա Թրամփին կանչել են դատարան կոշիկի դիզայնը կրկնօրինակելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը` Իվանկա Թրամփին, դատարան են կանչել կոշիկի դիզայնը կրկնօրինակելու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Bloomberg-ը, Իվանկան դատարանի լսումներին պետք է ներկայանա մինչեւ հոկտեմբերի վերջ: Ցուցմունքներ նրան թույլատրվել է տալ ոչ թե Նյու Յորքում, այլ Վաշինգտոնում, որտեղ էլ վերջինս այժմ բնակվում է:

Իտալական Aquazzura ընկերությունն Իվանկա Թրամփի IT Collection ընկերությանը և կոշկակար Մարկ Ֆիշերին մեղադրել է Wild Thing  կոշիկների դիզայնը պատճենելու մեջ: Aquazzura-ի մոդելն արժե 780 դոլար, իսկ Իվանկայի ընկերության կարած մոդելն արժե 150 դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]