Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երկխոսությունը կարևորագույն միջոց է. բելգիացի սենատոր

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երկխոսությունը կարևորագույն միջոց է. բելգիացի սենատոր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կարևորագույն միջոց պետք է հանդիսանա երկխոսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին:

«Ֆլամանդական խորհրդարանում կգործի Արցախի բարեկամության խումբ, որը լինելու է մեր առաջին, բայց և կարևոր քայլը: Ես նախատեսում եմ ակտիվ դերակատարություն ունենալ այդ հարցում»,- նշել է Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը և հավելել, որ Եվրոպան մեծ ներուժ ունեցող քաղաքական մարմին է, որը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը:

Յորիս Պոշետին ընդգծել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ և բավականին մեծ տպավորություններ է ստացել: «Այցելել եմ Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացել եմ կենտրոն հաճախողների կատարած աշխատանքներին. պարզապես հիացած եմ, այնտեղ մեծ ներուժ կա: Իմ այցով ես բացահայտեցի Արցախը և տեղում ծանոթացա հակամարտության իրավիճակին: Այստեղ տեսա մեծ կազմակերպվածություն և, որ ամենակարևորն է, ես ինձ ապահով եմ զգում Արցախում»,-ասել է բելգիացի սենատորը:

Յուրիս Պոշետիին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հյուրընկալվել է ԱՀ Խորհրդարանում, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]