Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում անցկացվել է սամբոյի միջազգային մրցաշար

Արցախում անցկացվել է սամբոյի միջազգային մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության, ԱՀ և ՀՀ սամբոյի ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում մեկնարկել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նմանատիպ մրցաշար առաջին անգամ է անցկացվում Արցախում: «Սամբոյի միջազգային մրցաշարը Ստեփանակերտում անցկացնելով՝ փորձում ենք Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնել: Այս մրցաշարին մասնակցում են 90 մարզիկ՝ Արցախի և Հայաստանի Հանրապետություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Աբխազիայից: Նպատակ ունենք այլ մարզաձևերից ևս կազմակերպել միջազգային մրցաշարեր»,- նշել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը՝ հավելելով, որ մրցաշարի հաղթողները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]