Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կատարի համար արաբական երկրների պահանջներն անընդունելի են

Կատարի համար արաբական երկրների պահանջներն անընդունելի են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարն անընդունելի է համարում շրջափակումը վերացնելու համար արաբական երկրների կողմից ներկայացված պահանջները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Կատարի կառավարության մամուլի խոսնակ շեյխ Սաիֆ ալ-Տանին նշել է, որ այդ պահանջների ցանկն ապացուցում է այն, ինչի մասին հենց սկզբից խոսել է Կատարը: «Կատարի անօրինական շրջափակումն ահաբեկչության դեմ պայքարի հետ որևէ առնչություն չունի: Դրա նպատակը Կատարի ներքին գործերին միջամտելն է ու երկրի ինքնավարությունը սահմանափակելը»,- ասել է նա:

Նա նշել է, որ Կատարի կառավարությունն ուսումնասիրում է արաբական երկրների կողմից ներկայացված պահանջները և պատասխան է պատրաստում:

Ավելի վաղ Կատարի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հայտարարել էր, որ արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին և երկրի կառավարությանը կոչ էր արել հրաժարվել այդ պահանջներից:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Բահրեյնը Քուվեյթի միջոցով Կատարին 13 կետից բաղկացած խիստ պահանջներ են ներկայացրել` ներառյալ Իրանի հետ հարաբերությունների սահմանափակումը: Նրանք այդ պահանջների կատարումը որակել են Կատարի հետ հարաբերությունները նորմալացնելու պայման:

Ծրագրի համաձայն` Կատարը միայն կոմերցիոն կապեր կունենա Իրանի հետ, որոնք թույլատրելի են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և միջազգային պատժամիջոցներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]