Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների երեկո՝ Կասկադ համալիրում

«Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների երեկո՝ Կասկադ համալիրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասկադ համալիրի պուրակում հերթական անգամ հանդիպել էին հեղինակ-կատարողներն ու հեղինակային երգի երկրպագուները: «Երևանյան բառդ» խորագրով հեղինակ-կատարողների համերգային ծրագիրը, որը Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի ավանդականներից է, իսկապես սիրված է ու սպասված:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևանյան ամառ 2017»-ի «Երևանյան բառդ»-ում երաժշտասեր հանրության առջև հեղինակային կատարումներով հանդես են եկել ճանաչված երգահաններ Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Քրիստ Մանարյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Գագիկ Շիբոյանը և երաժշտական այս ժանրի այլ հեղինակ-կատարողներ: Բացօթյա համերգը հաճելի մթնոլորտ էր ստեղծել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար՝ նրանց փոխանցելով երեկոյի բարձր տրամադրությունն ու յուրահատուկ կոլորիտը: Ներկաների հավաստմամբ՝ «Երևանյան բառդը» հիացմունքի պահեր է պարգևել իրենց՝ ամառային սովորական օրը վերածելով իսկական տոնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]